«ՊրոԿրեդիտ Բանկը» սկսել է Հայաստանի գյուղատնտեսության լայնածավալ վարկավորումը22 հոկտեմբերի 2009 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «ՊրոԿրեդիտ Բանկի» նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում սկիզբ է նաեւ գյուղատնտեսության ֆինանսավորմանը:«ՊրոԿրեդիտ Բանկը» ս.թ. հոկտեմբերի 1-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բացեց ,Արտաշատե մասնաճյուղը, որը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ս.թ. սեպտեմբերի 23ին։ Մասնաճյուղը գտնվում է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փ. 93 հասցեում։ Այսպիսով, «ՊրոԿրեդիտ Բանկը» ներկայացված է եւս մեկ մարզում։ «Արտաշատ» մասնաճյուղի բացումը նշանակալից է ոչ միայն մարզի բնակչությանը առավել հասանելի լինելով, այլ- նոր ճյուղի՝ գյուղատնտեսության ֆինանսավորման սկզբով։ Այժմ ՊրոԿրեդիտ Բանկը հնարավորություն է ընձեռում զարգանալու նա- գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկություններին - գյուղացիական տնտեսություններին։ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդ խոսքերով` «Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կար-որ ճյուղերից մեկը լինելով, չունի բավարար ֆինանսավորման աղբյուրներ։ Մեր նպատակն է նպաստել նաեւ տնտեսության այս ճյուղի զարգացմանը եւ մենք շատ անելիք ունենք այս ուղղությամբ։ Արտաշատում մասնաճյուղի բացման հիմնական նպատակներից է խթանել գյուղատնտեսության զարգացումը։ Այս ծառայությունը բավականին մատչելի է, քանզի առանձնանում է իր բարենպաստ պայմաններով՝ վարկի մարման անհատական գրաֆիկով եւ գրավադրման ճկուն համակարգով։ Համոզված ենք, որ մենք էապես կնպաստենք գյուղատնտեսության զարգացմանը՝ սկսելով Արարատի մարզից եւ այնուհետեւ շարունակելով գյուղատնտեսության ֆինանսավորումը ՀՀ մյուս մարզերում»։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |