Հնարավոր է, որ 5-6 տարի հետո Հայաստանում կբարեփոխվի քաղաքացիական ծառայության համակարգը

PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ 5-6 տարի հետո Հայաստանում կբարեփոխվի քաղաքացիական ծառայության համակարգը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Գագիկ Սահակյանը: «Եթե մենք կկարողանանք 5-6 տարվա ընթացքում բարեփոխել քաղաքացիական ծառայությունը եւ դարձնել այն ավելի արդյունավետ` դա կլինի գերազանց արդյունք», -ասել է նա:



2009 թ-ի հունիս ամսին «Ամերիա» ՓԲԸ-ն, Հայաստանի Պետական ծառայության խորհուրդը եւ ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական ծրագրերի կենտրոնը կնքել են եռակողմ պայմանագիր «ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման ռազմավարության մշակման» նախագծի իրագործման վերաբերյալ: Նախագիծը կիրագործվի «Ամերիա» ընկերության եւ կանադական Breckenhill կազմակերպության կողմից: Ֆինանսավորման հիմնական մասը կապահովի Համաշխարհային բանկը, իսկ Հայաստանի կառավարությունը կհամաֆինանսավորի այդ ծրագիրը:



Նրա խոսքերով, ընկերությունը ներկայումս մանրամասն ուսումնասիրում է Հայաստանի քաղաքացիական ծառայողի համակարգը, նրա դրական եւ բացասական կողմերը:



Ինչպես հաղորդել է «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավարը, նոր ռազմավարության շրջանակներում փոփոխություններ կմտցվեն քաղաքացիական ծառայողի հանդեպ անհրաժեշտ պահանջներում, նաեւ աշխատանքի ընդունման եւ ազատման կարգը, աշխատանքում առաջխաղացման վերաբերյալ եւ այլն:



«Ամերիա» ՓԲԸ-ն` ընկերությունների խումբ է, որոնք տրամադրում եւ մասնագիտական ծառայությունների լայն շրջանակ կոնսալտինգի եւ ապահովագրման ոլորտներում` այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են պետական կառավարում, պետական հատվածի բարեփոխումներ, կառավարական եւ կորպորատիվ արժեթղթերի, վերակառուցում, բիզնես նախագծում եւ այլն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---