ՀՀ վարչապետը ուշադիր հետեւում է տեղի ԶԼՄ-ների հաղորդագրություններին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ն կայացած ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգիսյանը տեղեկացրել է ներկաներին, որ ԶԼՄ-ների միջոցով, խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլակյանը հրապարակավ հայտարարել է, որ պետական պաշտոնյաները զբաղվում են փող լվանալով: «Մենք նույնպես հրապարակավ պատասխանենք այդ հայտարարությանը», ասել է Տիգրան Սարգիսյանը: Նրա խոսքերով, այդ հայտարարությանը պետք է արձագանքի ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ Հայաստանի դատախաղությունը:



Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշել է, որ մի քանի օր առաջ դատախաղության կոլեգիայի ընդլայնված նիստում ներկայացվեցին իրավապահ ոլորտի եւ բանկային համակարգի կողմից փողերի լվացման դեմ պայքարի արդյունքները: Ըստ ՄԱՆԻՎԱԼ-ի գնահատականի Հայաստանը չի գտնվում հատուկ հսկողության տակ գտնվող երկրների շարքում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---