Հայաստանը ձեռնամուխ է եղել ուրանի հանքավայրերի հետախուզմանը

PanARMENIAN.Net - Հայաստանը ձեռնամուխ է եղել ուրանի հանքավայրերի հետախուզմանը, ասել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` ելույթ ունենալով «Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության խնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ, որն անցնում է Երեւանում «EXPO-RUSSIA 2009 Armenia» ամենամյա երկրորդ ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում: «Այս աշխատանքը մենք վարում ենք ռուսական ընկերության հետ, երկու կողմերի 50-տոկոսանոց մասնակցությամբ»,-ասել է նա:



Ինչպես հաղորդել է Գալստյանը, որոնման աշխատանքներն արդեն սկսվել են եւ կտեւեն մի քանի տարի, որից հետո «մենք պարզ պատկեր կունենանք` կան Հայաստանում ուրանի պաշարներ, թե ոչ: Դեռեւս ոչ ոք ոչինչ ասել չի կարող»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---