«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում նոյեմբերի 10-13-ը 6 նոյեմբերի 2009 - 15:21 AMT PanARMENIAN.Net - «Արմպրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսը այս տարի իններորդ անգամ կանցկացվի նոյեմբերի 10-13-ը Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում, հաղորդում է «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի» մամլո ծառայությունը:Համաձայն հաղորդագրությանը, ցուցահանդեսում կներկայացվի հանրապետության սննդարդյունաբերության լավագույն արտադրանքը: Մասնակիցներն են` վերամշակող ձեռնարկությունները, տեղի եւ արտասահմանյան առեւտրային կազմակերպությունները, գովազդային գործակալությունները, ԶԼՄ-ները: «Ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ներկայացնել հայ ձեռնարկատերերի արտադրանքը, ագրոարդյունաբերական արտադրանքի ոլորտում ակտիվացնել ձեռնարկատիրությունը, արտասահմանյան գործընկերների հետ կապեր հաստատել, եւ նոր սպառման շուկաներ գտնել», - ասվում է հաղորդագրության մեջ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը, ԱԳՆ-ն, Երեւանի քաղաքապետարանը, Առեւտրա -արդյունաբերական պալատը եւ «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնը»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |