ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգ֊ման հանձնաժողովը 6 ծրագիր է հաստատել

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգ֊ման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնա֊ժողովի նախագահ ՍիմոնՏեր‑Սիմոնյանը:



Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկ֊վել եւ հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ջրամա֊տակարարման համակարգի վերակառուցման հեղինակային հսկողության օժանդակ ծրագիրը, ինչպես նաեւ Երեւանի քաղա֊քապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մանկաբարձական բաժանմունքի ծնարանային բլոկի երկրորդ հարկի վերանորոգման ծրագիրը: Հաստատվել են նաեւ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան ծնարանային եւ վիրահատական բաժինների հիմնանորոգման նախագծման ծրագրերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող միաբանական շենքը վանատանը կապող սրահի կառուցման եւ «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի համար ուսումնական դասագրքերի տպա֊գրման ծրագրերը:



Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցե֊ներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---