Թուրքիայի ու Իրանի շինարարական ապրանքանիշերը կներկայացվեն Երեւանի շինարարական ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-4-ը կանցկացվի միջազգային 7-րդ «Կովկաս` շինարարություն եւ վերանորոգում EXPO 2010» մասնագիտացված ցուցահանդեսը, հաղորդում է Logos EXPO Center-ի մամլո ծառայությունը:



«Կովկաս` շինարարություն եւ վերանորոգում EXPO 2010» ցուցահանդեսի նպատակն է սպառման նոր շուկաների որոնումը, արտասահմանյան ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ, նոր գործարար գործընկերների որոնումը



«Առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն Թուրքիայից, Վրաստանից ու Իրանից ամենախոշոր շինարարական բրենդերը: Հենց այս իրադարձությունն էլ առիթ կհանդիսանա վերը նշված երկրների խոշոր շինարարական ընկերությունների ու Հայաստանի շինարարական ընկերությունների համագործակցության համար: Հայկական շինարարական ոլորտի ընկերությունների համար առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում տեղում հարաբերություններ հաստատել շինարարության ոլորտում խոշորագույն կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճին»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն շնորհանդեսներ ու «Նորագույն տեխնոլոգիաների կիրառումնը ժամանակակից շինարարության մեջ» եւ «Ինտերիերում ու էքստերիերում ժամանակաից դիզայներական մտքի ռացիոնալ օգտագործում» թեմաներով կլոր սեղաններ:



Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպել են «Logos EXPO Center»-ը եւ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը: Այն անցկացվելու է էկոնոմիկայի նախարարության, Շինարարների միության, Դիզայներների միության եւ Ճարտարապետների միության աջակցությամբ:



Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 100 ընկերություններ, որոնք առաջատար դիրքեր են գրավում շուկայում` ներդրումային, շինարարական ընկերություններ, նախագծային, դիզայներական կազմակերպություններ եւ այլն:



«Logos EXPO Center»-ը առաջին մասնավոր ընկերությունն է Հայաստանում (1999թ.), որը բացարձակ առաջատար է արդյունաբերական, միջազգային եւ ազգային ցուցահանդեսների եւ կոնգրեսների կազմակերպման հարցում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---