Հայաստանի Ֆինանսների նախարարությունը սահմանել է 1 գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման եւ բացթողնման գները

PanARMENIAN.Net - ՀՀ Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից նոյեմբերի 9-15-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինը կազմում է 12357.62 (+456.80), բացթողնման գինը` 13432.20 (+496.53), արծաթի գնման գինը` 195.68 (+4.09), բացթողնման գինը` 212.70 (+4.45), պլատինի գնման համար գինը սահմանվել է 15437.22 (+241.29), բացթողնման գինը` 16779.59 (+262.27), իսկ պալադիումի գնման գինը` 3746.14 (+6.70), բացթողնման գինը` 4071.89 (+7.28):
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---