Հայաստանի պետպարտքի սպասարկումը 2010 թվականին կկազմի 123 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանի պետպարտքի սպասարկումը 2010 թվականին կկազմի 123 մլն դոլար: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:



Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունը ճգնաժամի պայմաններում բավականին մեծ թվով վարկեր վերցրեց` մեղմելու համար ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա, մասնավորապես, սոցիալական ծախսերը չկրճատելու համար: «Ասյ առումով Հայաստանը առանձնահատուկ չէ, քանի որ այդ միջոցը շատերն են օգտագործում»,-ասել է նա: Այս համատեքստում նա բերել է Ռուսաստանի օրինակը,որը, հանդիսանալով խոշորագույն էներգակիր շատ երկրների համար, կա-րողացել էր պահուստային ֆոնդ կուտակել եւ 2009 թ., ճգնաժամի պայմաններում, արդեն օգատգործել էր նրա մեծ մասը,իսկ 2010թ. այդ հիմնադրամը կսպառվի:



Մինասյանը նաեւ հավելել է, որ շատ երկրների հետ միաժամանակ Հայաստանը բանակցում է միջազգային կառույցների հետ վարկերի վերակազմավորման մասին: «Սկսվել են բանակցություններ միջազգային ֆինանսական կառույցների հետ ներգրավված վարկերի պայմանների վերանայման մասին, ինչը թույլ կտա հետագայում թեթեւացնել երկրի բերռը պետպարտքի սպասարկման առումով»,-ասել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---