Հայաստանի Տրանսպորտի նախարարությունը ներկայացրեց Թբիլիսի-Երեւան ե/գ վերականգնման ՏՏՀ նախագիծը18 նոյեմբերի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 18-ին կայացավ Թբիլիսի-Երեւան երկաթուղային գծի վերկանգնման տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաշվետվության նախագծի շնորհանդեսը, հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Եվրահանձնաժողովի ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականցված Թբիլիսի-երեւան երկաթգծի վերկանգնման տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախագծի աշխատանքները կատարվել են մեկ տարվա ընթացքում:Ինչպես նշեց ծրագրի ղեկավարՋովաննի Մաստրանդեան,տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքները շատ ծանր եւ աշխատատար են եղել, քանի որ երկաթգծին վերաբերող տվյալների որոշ մասը ընդհանրապես գոյություն չի ունեցել, իսկ պահպանվածն էլ արդեն շատ հնացած է եղել: Ծրագրիղեկավարը ներկայացրեցԵրեւանից մինչեւ Վրաստանի սահմանը 101 կմ երկարությամբ Թբիլիսի Երեւան երկաթգծի,վերականգնման հնարավոր երեք տարբերակները, ինչպես նաեւ Իջեւան Հրազդան երկաթգծի վերականգնմանայլընտրանքային տարբերակը: Ըստ նրա, ե'ւ դեպի Վրաստան, ե'ւդեպի Ադրբեջանգնացող երկաթգծերի վիճակը անմխիթար է, եւ նրանց շահագործման նորմալ վիճակը ապահովելու համար չափազանց մեծ աշխատանք է անհրաժեշտ կատարել : Ջ. Մաստրանդեան նշեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կդժվարացնեն երկաթգծի վերականգնմանեւ վերագործարկման աշխատանքները: Այդ խնդիրները, մասնավորապես, կապված են երկաթգծի հատակագծի, որի շառավիղներինեղության պատճառով գնացքները դանդաղ են շարժվում, գծերի տեխնիկական վիճակի,լեռնային մի քանի կամուրջների վերակառուցման, ինչպես նաեւ ենթակառուցվածքների եւ ազդանշանային համակարգիչափազանց հանացած լինելու հետ: Նա նշեց նաեւ, որ 101 կմ երկարությամբ Թբիլիսի-Երեւան երկաթգծից առավել վատ վիճակում է գտնվում 60 կմ-ը, իսկ 40-ը` ոչ այնքան: Հետեւաբար, ծրագրի ղեկավարը առաջարկեց այն վերականգնել ոչ ամբողջությամբ , այլ` մասնակի, ինչը կտեւի մոտ 6-8 տարի: Շահագրգիռ գերատեսչություններին առաջարկվեց մինչեւ նոյեմբերի վերջը ներկայացնել առաջարկություններ եւ դիտողություններ ներկայացված հաշվետվության վերաբերյալ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |