2009թ.երրորդ եռամսյակում գազ օգտագործողների կողմից ստացվել է 599 դիմում-բողոք19 նոյեմբերի 2009 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերից ստացված տվյալների համաձայն, 2009թ.երրորդ եռամսյակի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 599 դիմում-բողոք, որից անպատասխան չի մնացել ոչ մի դիմում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ընկերության մասնաճյուղերի արագ արձագանքման եւ ,1-04ե գազի վթարային ծառայության գրանցած տվյալների համաձայն, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ստացվել է 2902 հեռախոսազանգ, որից 2139-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 763 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին: Դիմում-բողոքները եւ հեռախոսազանգերը հիմնականում վերաբերում են ներտնային տեխնիկական սպասարկմանը: Այդ խնդրի վերաբերյալ ստացվել 196 բողոք եւ 655 հեռախոսազանգ: Զգալի մաս են կազմում նաեւ գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ հեռախոսազանգերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |