«Արմենբրոկը» շահագրգռված է վեց ընկերությունների բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, որոնք սեփականաշնորհվելու են ֆոնդային բորսայի միջնորդությամբ23 նոյեմբերի 2009 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Արդեն կա IPO վեց ընկերությունների իրականացման ծրագիրը, որոնք սեփականաշնորհվելու են Հայաստան NASDAQ OMX ֆոնդային բորսայի միջնորդությամբ, Երեւանում լրագրողներին հայտնել է ներդրումա-կոնսալտինգային եւ բրոկերային «Արմբրոկ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Քայֆաջյանը: Նրա խոսքերով. «Հայաստանի կառավարությունը եւ մյուս հոգաբարձուները ակտիվորեն մասնակցում են այդ գործընթացին եւ, հուսով եմ, որ այդ վեց ընկերությունները դառնալու են IPO առարկան»:Դրա հետ կապված նա ավելացրեց նաեւ, որ հրապարակային սեփականաշնորհման կազմակերպման համար համապատասխան փաստաթղթերը պատրաստ լինելուց հետո, «Արմենբրոկը» կքննարկի, թե այդ ընկերությունները հաճախորդների համար արդյոք գրավիչ են: «Եթե այդ ընկերությունները մեր շահերի համար գրավիչ լինեն, ապա մենք կմասնակցենք այդ ընկերությունների բաժնետոմսերի տեղաբաշխմանը», - ասաց նա: Արամ Քայֆաջյանը նշեց, որ ներդնողներին առաջին հերթին հետաքրքրում են այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, չնայած, որ ընկերությունների անունները նույնպես դեր են խաղում: 2009 թ. սեպտեմբերի 23-ի նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը առաջին անգամ թույլատրեց վեց ընկերությունների սեփականաշնորհումը` 100 տոկոս պետտուրքով, դրանց բաժնետոմսերը Հայաստան NASDAQ OMX բորսայում ցուցադրելով: Այս միջոցով կսեփականաշնորհվի վեց ընկերություն. քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտը, «Ատոմսերվիս» ընկերությունը, «Ընդերքաբան», «Ջրամատակարարման Երեւանի տեղամասը», ինչպես նաեւ «Կապուտակ» (Սեւան) եւ «Նարեկ» (Գյումրի) հանգստյան տները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |