Երեւանում սկսվել է Վրաստանի իշխանությունների եւ վրաց եկեղեցու դեմ ուղղված բողոքի ցույցը

PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է Թբիլիսիի հայկական եկեղեցիների պահպանման գործում Վրաստանի իշխանությունների անգործության դեմ ուղղված բողոքի ցույցը: Շուրջ 500 մարդ է հավաքվել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջեւ` դեսպան Թարգամաձեին հայոց եկեղեցիների հանդեպ կատարվող բարբարոսության մասին նամակը հանձնելու համար: Ցուցարարները կրում էին «Ո'չ մշակութային ցեղասպանությանը», «Վրացիները քրիստոնյաներ չեն» կարգախոսները: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները մտադիր են այնուհետեւ շարժվել դեպի ՄԱԿ-ի երեւանյան ներկայացուցչություն` իրազեկելու համար համաշխարհային հանրությանը Վրաստանում դավանանքի ազատությանն առնչվող իրավիճակի մասին:



Ըստ ՀԱԵ վիրահայոց թեմի ներկայացուցիչ, քահանա Մխիթար Ալոյանի, վրացական իշխանությունները մշտապես նվաստացնում եւ վիրավորում են հայ եկեղեցու սպասավորներին: «Երբ մենք ուխտագնացության ենք մեկնում Երուսաղեմ, մաքսակետում մեզ տառացիորեն խուզարկում են, այն դեպքում, երբ վրաց եկեղեցականներին արտահերթ են թողնում: Նրանք քրիստոնյա չեն, քրիստոնյաները չեն կարող եկեղեցի քանդել: Մեր բողոքն ուղղված է ոչ թե վրաց ժողովրդի դեմ, նա այստեղ կապ չունի, մենք ուղղակի բողոքում ենք պաշտոնական Թբիլիսիի քաղաքականության դեմ»,-ասել է Ալոյանը:



Անցած ուրբաթ Վրաստանի մայրաքաղաքում փլուզվեց Սբ. Գեւորգ եկեղեցին, կառուցված 1356թ.: ՀԱԵ-ն մեղադրեց Վրաստանին այդ երկրում հայկական սրբությունների պահպանության հարցում անտարբերության մեջ, ինչն էլ եկեղեցու փլուզման պատճառ հանդիսացավ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---