Ղարաբաղյան կարգավորման հարցում Ղազախստանը չեզոք դիրքորոշում ունի25 նոյեմբերի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանակներում Ղազախստանը չի միջամտելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խնդիրների կարգավորմանը, բայց անհրաժեշտության դեպքում կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեւը: Նրա խոսքով, սխալ պատկերացում է ձեւավորվել այն մասին, որ Ղազախստանը ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումն է զբաղեցրել: «Մենք չեզոք ու անաչառ դիրքորոշում ունենք ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: Այդ հակամարտության կարգավորման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ մեր նախագահության ընթացքում մենք կստեղծենք բոլոր պայմաններն այդ կառույցի լիարժեք աշխատանքի համար»,- ասաց Նուրբոլատ Ալիմբաեւը: Ինչ վերաբերում է Բաքվի ռազմատենչ հայտարարություններին, ղազախ դիվանագետը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |