25 նոյեմբերի 2009 - 17:41 AMT
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն միացել է «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների համակարգին
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն միացել է «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների համակարգին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգը հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել աշխարհի շուրջ 85 երկրների միջեւ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով եւ ԵՎՐՈ-ով:


Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Ինեկոբանկ»-ը իր հաճախորդներին է առաջարկում դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ «LEADER», «Բիստրայա պոչտա», «Money Gram», «Migom» եւ ՌԴ Պրոմսվյազբանկի արագացված փոխանցումներ համակարգերի միջոցով: