Հայաստանի վարչապետը կոչ է արել պաշտոնյաներին անձնական ներդրում ունենալ Շուշիի վերականգնման գործում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության այսօրվա նիստում, շնորհավորելով ՀՀ կառավարությանը կից պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ խորհրդական Արամ Ղարիբյանին ծննդյան օրվա առթիվ, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանին պաշտոնը ստանձնելու առիթով եւ մաղթելով արգասաբեր աշխատանք, վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել բարձրաստիճան պաշտոնյաներին անձնական ներդրում ունենալ Շուշիի վերականգնման գործում: «Կարծում եմ, դուք կհամաձայնվեք ինձ հետ, որ Շուշիի վերականգնման գործը պատվի հարց է, որի վերականգնման գործում մեզանից յուրաքանչյուրս պետք է մեր ավանդն ունենա»,-ասել է նա: Այս համատեքստում, նա հավելել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք է կազմակերպում Հայաստանում եւ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման համար, եւ 2009-ին հիմնադրամի հիմնական նախագծերից է լինելու Շուշիի վերականգնումը:



Տ.Սարգսյանը նաեւ կոչ է արել պաշտոնյաներին այդ գործում ներգրավել նաեւ իրենց աշխատակիցներին եւ մերձավորներն, նշելով, որ իր ընտանիքը եւս իր ներդրումը կունենա այդ գործում:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---