«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 4 մլն դոլարի վարկային գիծ է բացել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի համար

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը շարունակում է ավելացնել Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտների ֆինանսավորման ծավալները: 2009թ. նոյեմբերին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 4 մլն դոլարի վարկային գիծ է բացել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Ինչպես նշել է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, բանկն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը միշտ դիտարկել է որպես իր ռազմավարական գործընկեր: «Մենք բավականին արդյունավետ ենք համագործակցում լեռնամետալուրգիական ոլորտի առաջատար ձեռնարկությունների հետ, իսկ Սյունիքի մարզում մեր ներկայության ընդլայնման շրջանակներում մենք նախատեսում ենք հետագայում եւս ներդրումներ կատարել տնտեսության զարգացման, եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման գործում»,-ասել է նա:



Օվսյաննիկովը հավելել է, որ GeoProMining Ltd-ի նախագահի հետ վերջերս ունեցած գործնական հանդիպումից հետո քննարկվել է հարցերի լայն շրջանակ` «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի միջեւ համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այդ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել գործարար համագործակցությունը ոչ միայն վարկավորման, այլ նաեւ բանկային ապրանքի եւ ծառայությունների ողջ համալիրի շրջանակներում:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի խոշորագույն արտադրական ձեռնարկությունն է: Ներկայումս կոմբինատում աշխատում է շուրջ 900 աշխատակից, հաջողությամբ իրականացվում է հակաճգնաժամային ծրագրի հերթական փուլը, որն ուղղված է ինքնարժեքի նվազեցման ու արտարդության մրցունակության բարձրացմանը, ինչպես նաեւ ձեռնարկության տեխնիկական վերազինմանը, արդիականացմանն ու տեխնոլոգիական վերակառուցմանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---