Մենուա Հարությունյան. Հայաստանում պետք է երիտասարդ ձեռնարկատիրոջ իմիջ ձեւավորվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացավ Հայաստանի Երիտասարդ ձեռնարկատերերի միության առաջին համագումարը: «Հայաստանում պետք է երիտասարդ ձեռնարկատիրոջ իմիջ ձեւավորվի»,- Երեւանում լրագրողներին հայտնեց Հայաստանի Երիտասարդ ձեռնարկատերերի միության անդամ Մենուա Հարությունյանը: Նրա խոսքով, Միությունը ստեղծվել է 20 երիտասարդ ձեռնարկատերերի ջանքերով, եւ նպատակը Հայաստանում երիտասարդ ձեռնարկատիրոջ իմիջի ստեղծումն է: Միության անդամը նշեց նաեւ, որ իրենց գործունեությունը նպատակաուղղված է այն բանին, որ նրանք, ովքեր մտնում են բիզնես-հասարակության մեջ, օրինակ վերցնեն նրանցից, ովքեր իրենց քրտինքով են գումար վաստակել: «Միության մեջ մտել են այն երիտասարդ ձեռնարկատերերը, որոնց միավորում է ի օգուտ երկրի աշխատելու գաղափարը»,- ասաց նա:



Ընդ որում, Մենուա Հարությունյանն ավելացրեց, որ Միության կազմի մեջ մտնող երիտասարդ ձեռնարկատերերը պարտաճանաչ վճարում են հարկերը, եւ նրանց աշխատանքը հիմնված է թափանցիկության վրա, «բացի դրանից նրանց գործունեությունը հիմնված կլինի ավելի քաղաքակիրթ հիմքերի ու գիտելիքների վրա»: «Հետագայում, երբ Միությունն ավելի ակտիվ դառնա, մենք նաեւ բարեգործական գործունեություն կծավալենք, կփորձենք մեր գաղափարներն ինտեգրել պետկառույցի այս կամ այն փոփոխությունների առնչությամբ, իսկ հասարակությունն ինքը կհամոզվի, որ երիտասարդ ձեռնարկատերերի որոշակի դաշտ է ձեւավորվել, ովքեր ցանկանում են ծառայել իրենց պետությանն ու Հայաստանում բարենպաստ բիզնես-միջավայր ձեւավորել»,- հայտնեց նա:



Մենուա Հարությունյանի խոսքով, Միությունը գործելու է իր բոլոր անդամների հավասար հիմքերի վրա, իսկ միանալ կարող են բոլոր նրանք, ովքեր պատրաստ են վճարել հարկերը եւ նոր աշխատատեղեր ստեղծել, ովքեր ցանկանում են ձեռնարկատիրությամբ զբաղվել:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---