Վրաստանը դադարեցրել է դեպի Հայաստան գազի տարանցումը, գազատարի վրա հայտնաբերվել է պայթուցիկ սարք

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21:00-ից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Ինչպես պաշտոնապես տեկեկացվել է «ՀայՌուսգազարդ»-ին, գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ,Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս, «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», « Օկտյաբրսկայա-Օլգինսկայա Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:



Ռուսական գազի դեպի Հայաստան տարանցումը իրականացվում է Վրաստանի տարածքով: Սակայն, «Վրաստանի գազամատակարարումը չի դադարեցվել, քանի որ այն իր գազը ստանում է Ադրբեջանից», - ասել է «Վրաստանի նավթային եւ գազային կորպորացիայի» մամլո ծառայության ղեկավար Թամարա Շոշիաշվիլին:

Ինչպես հաղորդվել էր, կիրակի երեկոյան Ինգուշեթիայի Մալգոբերիի շրջանում գլխավոր գազատարի վրա հայտնաբերվել է հզոր պայթուցիկ սարք եւ մի քանի ծուղակ ականներ: Խոշոր վթար կանխելու համար դադարեցվել է գազամատակարարումը:



«ՀայՌուսգազարդ»-ը տեղեկացնում է , որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---