ԲԱՔՈՒՆ ԱՐԳԵԼՔ Է ԴՐԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները` Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւը եւ Քաղաքացիական միասնության կուսակցության ղեկավար Այազ Մութալիբովը չեն մասնակցի Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններին: Երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար նրանց առաջադրվելու անհնարինությունը Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Պանախովը բացատրել է նրանով, որ այդ անձինք «մեղադրվում են Ադրբեջանի տարածքում ծանր հանցագործությունների կատարման մեջ»: Նշենք, որ այսօրվա դրությամբ պետության ղեկավարի հավանական թեկնածուներ են հանդիսանում երկրի գործող նախագահ Հեյդար Ալիեւը եւ ընդդիմություն կազմող` «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը, «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, Ազգային անկախության կուսակցության ղեկավար Էթիբար Մամեդովը: Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15-ին:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---