Հայաստանի սահմանային անվտանգության մակարդակը կբարձրացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման, ենթակառուցվածքների առկա վիճակի եւ դրանց արդիականացման ու վերազինման վերաբերյալ առաջարկությունների մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբը դեկտեմբերի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը:



Նիստում հավանության է արժանացել Հայաստանի պետական սահմանների կարիքների գնահատման փաստաթուղթը:



Կարեւորելով սահմանային անվտանգության ապահովման եւ ենթակառուցվածքների արդիականացման խնդիրները` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի սահմանային ենթակառուցվածքները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:



2010 թվականից կմեկնարկի «Ինտեգրված սահմանների կառավարում» ծրագիրը, որը կիրականացվի Եվրամիության ֆինանսավորմամբ: Հայաստանին կհատկացվի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար` արդիականացնելու Հայաստան-Վրաստան սահմանային երկու անցակետերը:



Աշխատանքային խումբը մինչեւ 2010 թվականի մայիս ամիսը կմշակի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարություն, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---