ՀՀ ու Ալբանիայի միջեւ իրավապայմանագրային դաշտն ընդլայնված է21 դեկտեմբերի 2009 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնելՀայաստանումԱլբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլին (նստավայրը` Աթենք):Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին եւ համոզմունք հայտնել, որ նա հնարավորինս կօժանդակի երկու երկրների միջեւ եղած ներուժի արդյունավետ օգտագործմանը: Սերժ Սարգսյանըկարեւորելէքաղաքական երկխոսության ակտիվացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը խթան կհանդիսանա այլ ոլորտներում գործակցության զարգացման համար: Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները չունեն հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող որեւէ խնդիր, ընդհակառակն ունեն բավականաչափ ընդհանրություններն եւ նմանատիպ ձգտումներ, որոնք կարող են նպաստել նրանց մերձեցմանը: Նախագահ Սարգսյաննու դեսպան Մինարոլլին մտքեր են փոխանակելնաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է, եւ բացարձակապես կրոնական երանգ չունի: Դեսպան Մինարոլլին ասել է, որ Ալբանիան մշտապես պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |