Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անարդյունավետ է ծախսել իր բյուջեն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայաստանի վերահսկիչ պալատի նիստը, որը վարում էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից պետբյուջեի միջոցների ծախսման ստուգումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վերահսկիչ պալատի 7-րդ վարչության պետի տեղակալ Թովմասյանը:



Ըստ Թովմասյանի, ստուգումների արդյունքում պարզվել է, որ նախարարությունն անարդյունավետ է ծախսել իր բյուջետային միջոցները` թույլ տալով կոպիտ խախտումներ: Նա ուշադրություն է հրավիրել նախարարության մանկատների շրջանավարտներին եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին բնակմակերեսով ապահովելու նախարարության ծրագրի վրա: Թովմասյանը նշել է, որ այդ ծրագիրն ամբողջությամբ ձախողվել է:



Թովմասյանն ասել է, որ 2009թ. բյուջեից այդ նպատակների համար հատկացվել է 301 մլն դրամ: Անդրադառնալով երկկողմանի ծնողազուրկների համար բնակարանների ձեռք բերմանը` Թովմասյանն ասել է, որ պետության հատկացված 1240 մլն դրամը վերադարձվել է բյուջե իսկ ծրագիրն ամբողջությամն ձախողվել է:



Մամլո ասուլիսի ժամանակ Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ հաշվետվության նյութերը դատախազությանը փոխանցելու վերաբերյալ որոշումն ընդունում է Վերահսկիչ պալատի Խորհուրդը, որը նման որոշում չի կայացրել:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---