ՀԿԵՈւ-ն մտադիր է ռեբրենդինք կատարել 2010 թվականին24 դեկտեմբերի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մտադիր է 2010թ. ռեբրենդինգ կատարել, ինչը թույլ կտա ավելի ճանաչելի դարձնել ընկերությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Այդ մասին դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը: «2010թ. մենք անցնում ենք աշխատանքի կազմակերպման այլ մոտեցման եւ պետք է որպես լուրջ ընկերություն ընկալվենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային շուկայում»,-ասել է նա: Ըստ ընկերության ղեկավարի, ընկերության անունը չի փոխվի, կփոխվի միայն նրա լոգոտիպը, որը հանրությանը կներկայացվի 2010թ. հունվարին: Այդ առնչությամբ Շեւկեթ Շայդուլինը հավելել է, որ ընկերությունը մտադիր է ներկայանալ որպես լուրջ ընկերություն, որի համար այժմ բիզնես հիմնավորում է արվում: «Դա կապված է ոչ միայն Հայաստանում միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման հետ, այլ նաեւ միջազգային շուկա դուրս գալու, մասնավորապես, Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքում դիրք գրավելու հետ, ինչը կանդրադառնա նաեւ Հայաստանի քաղաքացիների եւ ընդհանուր առմամբ հանրապետության բարեկեցության վրա»,-ասել է գլխավոր տնօրենը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |