Ամերիաբանկն ավարտել է բանակցությունները FMO-ից եւ DEG-ից 30 մլն ԱՄՆ դոլարի վարկի ներգրավման ուղղությամբ

PanARMENIAN.Net -
Ամերիաբանկն ավարտեց բանակցությունները զարգացման ֆինանսական երկու նշանավոր կազմակերպությունների` FMO-ի (NEDERLANDSE FINANCIERINGS-MAATSCHAPPIJ VOOR ONTWIKKELINGSLANDEN N.V.) եւ DEG-ի (DEUTSCHE INVESTITIONS - UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH) հետ` պարտքային ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ:



Վերոհիշյալ կազմակերպություններիցներգրավվելու է 30 մլնԱՄՆդոլարի չափովվարկ, որից 20 մլն ԱՄՆ դոլարը` բիզնեսի վարկավորման համար, իսկ 10 մլն ԱՄՆ դոլարը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի փոքր հիդրոէլեկտրակայանների կամ հողմակայանների վարկավորման համար: Վարկերը տրամադրվելու են շուկայում գործող մարման ժամկետներից զգալիորեն երկար ժամկետներով:



Բիզնեսի վարկերընախատեսված են բոլորայն կազմակերպությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5 մլն դրամից մինչեւ 5 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչեւ 250: Տրամադրվող վարկերի գումարը կարող է հասնել մինչեւ 1.5 մլն ԱՄՆ դոլարի, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններին կարող են տրամադրվել վարկեր` մինչեւ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով:



Ամերիաբանկի կողմից FMO եւ DEG միջազգային խոշորագույն կազմակերպություններիցբացառիկ պայմաններովներգրավվելիք գումարները մեծապեսկնպաստեն Բանկի կողմից արդեն իրականացվող վարկավորման ծրագրերի բարեհաջող իրագործմանը:



Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն

Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) երկրի միջազգային զարգացման բանկն է: Զբաղվում է զարգացող երկրների ընկերություններում - ֆինանսական հաստատություններում ռիսկային կապիտալի ներդրումներով: FMO-ի ներդրումային պորտֆելը կազմում է 4.2 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող աշխարհի ամենախոշոր զարգացման բանկերի շարքում: Մասամբ նաեւ հոլանդական կառավարության հետ ունեցած իր կապերի շնորհիվ` FMO-ն ունակ է ստանձնել այնպիսի ռիսկեր, որոնք առ-տրային ֆինանսների ոլորտի ներկայացուցիչները պատրաստ չեն կամ դեռ-ս պատրաստ չեն ստանձնել: FMO-ի առաքելությունն է ստեղծել բարգավաճող ընկերություններ եւ ֆինանսական հաստատություններ, որոնք կնպաստեն իրենց երկրների կայուն զարգացմանը:

The Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft

DEG-ը (The Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft) հանդիսանում է KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ: Ֆինանսավորում է զարգացող եւ անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: Որպես Եվրոպայի խոշորագույն զարգազման ֆինանսական կազմակերպություններից մեկը` DEG-ը խրախուսում է մասնավոր բիզնեսի կառույցներին` ներդրումներ կատարելու կայուն տնտեսական աճի եւ կենսամակարդակի բարձրացման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---