ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՆՇԻ ՀԱՄԵՐԳՈՎ 6 փետրվարի 2002 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին` 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Շարլ Ազնավուրը համերգ կտա կանադական Քվեբեկ քաղաքում: Կանադայում Ազնավուրը կնկարահանվի նաեւ «Արարատ» ֆիլմի որոշ դրվագներում, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը: Աշխարհահռչակ կանադական ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարը, նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղսպանությանը, մոտենում է իր ավարտին: Անկարան արդեն մեծ աղմուկ է բարձրացրել, վախենալով այն արձագանքից, որ կինոնկարը, անկասկած, կառաջացնի համաշխարհային հասարակայնության շրջանում: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, դեռեւս չավարտված կինոնկարի ցուցադրման իրավունքները արդեն ձեռք են բերել Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան եւ Իսպանիան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |