«Բրեյն-ռինգի» ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել ֆինանսների նախարարությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի գավաթի Բրեյն-ռինգ ինտելեկտուալ խաղի մրցաշարը: Մրցաշարը կազմակերպել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Երեւանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի եւ «Քաղծառայողների ասոցիացիայի» հետ համատեղ: Հաղթողն ու գավաթակիրը դարձավ ՀՀ ֆինանսների նախարարության թիմը: Գավաթը հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2-րդ տեղի գավաթը ՀՀ կրթության ու գիտության նախարար Արեմն Աշոտյանը հանձնեց էկոնոմիկայի նախարարությանը: Երրորդ մրցանակակիրը դարձավ ՀՀ կառավարությանը կից պետգույքի կառավարման վարչության թիմը: Նրանց գավաթը հանձնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:



«Մրցաշարի լավագույն խաղացողը շատ լավ գրքեր ստացավ: Դա շատ արժեքավոր նվեր է, քանի որ հազիվ թե մեր պաշտոնյաներից որեւէ մեկը վերջերս ինքն իր համար գիրք է գնել»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա ասել է, որ իր նախարարությունը դուրս մնաց պայքարից արդեն 1/8 եզրափակչում: «Ես ուրախ եմ դրա համար, քանի որ այլ կերպ կարող էին կասկածներ առաջանալ խաղի արդար ընթացքի վերաբերյալ: Այժմ ես ցավում եմ միայն միջոցառման հաջողության համար»,-ասել է Աշոտյանը:



«Բրեյն-ռինգ»-ը խաղ է հարց ու պատասխանի տեսքով երկու (եւ ավելի) թիմերի միջեւ: Խաղի գաղափարը պատկանում է Վլադիմիր Վորոշիլովին: Առաջին խաղը տեղի ունեցավ Օդեսայի եւ Դնեպրոպետրովսկի «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ակումբների միջեւ: Բուն խաղի անվանումը հորինել են Բորիս Բորոդինը, Օքսանա Բալազանովան, Մարինա Բելոցերկովսկայան եւ Ալեքսանդր Ռուբինը 1987 թ-ն: Նրանք են գրանցել այդ խաղի առաջին կանոնները 1988 թվականին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---