«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մանկական հոգեբաններիի վերապատրաստման ծրագիր է իրականացնում

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հայտարարեց իր «Երեխայի եւ ընտանիքի աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացված կարեւորագույն փորձառական ծրագրի ավարտի մասին. ծրագիր, որը նպատակաուղղված էր վերապատրաստելու Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի գյուղական համայնքների դպրոցների ապագա հոգեբաններին: Ծրագրի շրջանակներում որոկավորման բարձրացման վեցամսյա դասընթացներ են անցել 8 հոգեբաններ:



Ծրագրի ավարտական վկայականները ապագա հոգեբաններին հանձնեցին հիմնադրամի առողջապահական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար Նաիրա Ղարախանյանը եւ հոգեբան-փորձագետ ու ծրագրի դասավանդող Թամարա Հարությունյանը: Մ.Ղարախանյանն ասել է, որ «Հայաստանի մանուկներ»հիմնադրամը պատրաստ է աջակցել գյուղական համայնքներում կյանքի բարելավմանն ուղղված նոր գաղափարների իրականացմանը:

Դասընթացների կապակցությամբԼեռնագոգիդպրոցի տնօրեն ԿորյունՄակարյանընշել է. «Եսշատեմ կարեւորումհոգեբանական ծառայությունները եւանհամբեր սպասում եմ մերդպրոցում վերապատրաստված հոգեբանի աշխատանքների մեկնարկին, ինչպես նաեւ ակնկալում եմ խնդիրների վաղ հայտնաբերում եւ կանխում»:



Վերապատրաստման այս ծրագրի գլխավոր բաղադրիչներից էր տարիքային հոգեբանության ոլորտի տեսությունների եւ հետազոտությունների ներկայացումը: Դասընթացների մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին կրտսեր, միջին եւ ավագ դպրոցներում հոգեբանի աշխատանքի առանձնահատկությունները եւ տարբեր մոտեցումները, որոնք ուղեկցվում էին ուսուցողական տեսանյութերով ու վավերագրական ֆիլմերով:



«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որընպատակ է հետապնդում նվազեցնել աղքատությունը Հայաստանում` գյուղական վայրերի վերականգնման եւ դրանց զարգացման ուղղությամբ տարվող առանցքային նշանակության ծրագրերի իրականացման միջոցով: 2006 թվականի փետրվարին նորամուծություն համարվող քլասթերինգի (խմբաստեղծում) սկզբունքի ներկայացմամբ, հիմնադրամը ներկայումս իրականացնում է «Օրինակելի գյուղախումբ» ծրագիրը եւ գործունեություն է ծավալել Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի վեց հարակից գյուղերում: Հիմնադրամի գործունեության հիմնական բաղադրիչներն են տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը եւ համայնքային զարգացումը (առողջապահական, սոցիալական եւ կրթական ծրագրեր): Հիմնադրամի շարունակական զարգացման շնորհիվ` Բաղրամյան տարածաշրջանի մոտ 22,000 գյուղաբնակներ եւ ավելի քան 4,600 երեխաներ օգտվել են բարելավված դպրոցներից, մանկապարտեզներից, բուժական ամբուլատորիաներից, սպորտային համալիրներից, համայնքային եւ սոցիալ-հոգեբանական կենտրոններից, հմտությունների զարգացման դասընթացներից ու սեմինարներից, ինչպես նաեւ բիզնեսի զարգացմանն ուղղված զանազան հնարավորություններից:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---