Վարդան Բոստանջյանը լավատեսորեն է տրամադրված 2010 թ-ի Հայաստանի տնտեսական աճին21 հունվարի 2010 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամի հաղթահարումը զարգացած երկրներում ընթացիկ տարում կնպաստի Հայաստանի տնտեսության վերականգմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության վերականգմանը կնպաստեն նաեւ 2009 թ-ի միջազգային ֆինանսական ինստիտուտի փոխանցումները, շնորհիվ որի պակասուրդը Հայաստանում կազմել էր 193 մլրդ դրամ: Ինչ վերաբերվում է 2010 թ-ի Հայաստանի պետբյուջեի 1.2% տնտեսական աճին, ապա նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված դրան: Վարդան Բոստանջյան` ՀՀ ԱԺ -ի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ: Ծնվել է 1949 թ-ի սեպտեմբերի 9-ն Երեւանում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: 1971թ-ն ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի բաժինը: 1977թ-ն ավարտել է ԽՍՀՄ ԳԱ-ի Սիբիրի բաժնի տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան: 1977-1993 թթ. Հայաստանի պետնախագծի գիտահետազոտական ինստիտուտի գիական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող: 1993-1999 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի վարչակազմի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, հետագայում ԱԺ-ի վարչակազմի տնտեսական վերլուծական վարչության պետ: 1994-1996 թթ. ընտրվել է ՀՀ ԿԲ-ի վարչության անդամ: 2007 թ-ն ընտրվել է ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ավելի քան 130 հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |