Հայաստանի խորհրդարանը հետաձգել է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկությունը

Հայաստանի խորհրդարանը հետաձգել է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկությունը

PanARMENIAN.Net -
Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկել են «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում ուղղումների եւ փոփոխությունների կատարումը, որոնցով նախատեսվում է տեղական հարկերի ցանկի ընդլայնում:



Ներկայացնելով օրինագիծը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հաղորդել է, որ տեղական հարկերի թվին կարելի է դասել վաճառքների, հյուրանոցային հարկերը, անավարտ շինարարության եւ գույքի ոչ պատշաճ պահպանման, չմշակված գյուղատնտեսական հողերի համար եւ այլ հարկերը: Այս առնչությամբ Տերտերյանը նշել է, որ նշված հարկերը, բացառությամբ գույքահարկի եւ հողի հարկի, կկիրառվեն համայնքների կողմից ըստ իրենց հայեցողության:



Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը ՀՀ ԱԺ-ից, տեղական հարկերի ցանկի ընդլայնումը բուռն բանավեճի պատճառ է դարձել խորհրդարանականների շրջանում: Մասնավորապես, «Բարգացաճ Հայաստանի» ներկայացուցիչներն առաջարկել են լրացուցիչ լսումներ կազմակերպել, որոնց կմասնակցեն շահագրգիռ կողմերը` լրամշակելու համար օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:



Հաշվի առնելով առկա տարաձայնությունները` ԱԺ խոսնակ Հ.Աբրահամյանն առաջարկել է հետաձգել քվեարկությունը 15 օրով, այդ ընթացքում քննարկելով փոփոխություններն ԱԺ համապատասխան հանձնաժողովներում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---