Երեւանում կնշեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի 70-ամյա հոբելյանը

PanARMENIAN.Net -
Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կնշվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի 70-ամյա հոբելյանը:



Լենսեր Աղալովյանը Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից (IBC, Cambridge, England) ճանաչվել է որպես «Top 100 Scientists 2009» գիտնականներից մեկը, իսկ Ամերիկյան կենսագրական ինստիտուտը (ABI USA) նրան շնորհել է ,Gold Medal For Armeniaե: Լենսեր Աղալովյանին շնորհվել է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ: Նա Ռուսաստանի Տեսական եւ կիրառական մեխանիկայի Ազգային կոմիտեի, Կառուցվածքների հսկման Եվրոպական ասոցիացիայի (ACS), Ժողովուրդների անվտանգության հիմնահարցերի Միջազգային ակադեմիայի, ,International Applied Mechanicsե ամսագրի խմբագրության անդամ է: Նա 150 գիտական հոդվածների եւ երկու մենագրությունների հեղինակ է: Լենսեր Աղալովյանը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտին կից գործող դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նախագահն է:



Լենսեր Աղալովյան ծնվել է 1940 թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում` մանկավարժների ընտանիքում: 1956թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1966թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1980թ. ստացել է ֆիզմաթ. գիտությունների .դոկտորի գիտական աստիճան: 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1987թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն: Այս պաշտոնում աշխատել է մինչեւ 2006թ.: 2006թ-ից սեպտեմբերից Լենսեր Աղալովյանը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդականն է, միաժամանակ ինստիտուտի ,Բարակապատ համակարգերի մեխանիկաե բաժնի վարիչը: Դասախոսում է նաեւ Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում: Լենսեր Աղալովյանի ղեկավարությամբ 12 գիտաշխատողներ պաշտպանել են թեկնածուական, իսկ երկուսը` դոկտորական ատենախոսություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---