ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՒԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՇՓՈՒՄՆԵՐԸ 8 հունվարի 2002 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտնել է, որ պաշտոնական Երեւանը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների ոչ պաշտոնական շփումները: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն միայն պետական մակարդակով: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է առանց որեւէ նախնական պայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելուն եւ սահմանները բացելուն: Նրա խոսքերով` չնայած Հայաստանի ղեկավարության ջանքերին անցյալ տարում հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի նկատվել: Անկարան, ինչպես եւ նախկինում, Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու համար նախնական պայմաններ է դնում` Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչել եւ հրաժարվել հայերի ցեղասպանության միջազգային շարժին աջակցելուց: Վարդան Օսկանյանն իր ենթադրությունը հայտնեց այն մասին, որ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ձեւավորված միջազգային իրավիճակը կստիպի Թուրքիայի ղեկավարությանը հաղթահարել որոշակի արգելքներ եւ Հայաստանի հետ կապեր ստեղծել նորմալ հարաբերությունների հասնելու նպատակով:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |