ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՋԵԿՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ Կոնգրեսում վարչակազմի նախաձեռնությամբ կքննարկվի Հայաստանի եւ ԱՊՀ յոթ երկրների նկատմամբ Ջեկսոն-Վենիկի ուղղումը չկիրառելու հարցը: 1974 թվականին ընդունած ուղղումը առեւտրի սահմանափակում է նախատեսում այն երկրների հանդեպ, որտեղ, պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ոտնահարվում են մարդու իրավունքները: ԽՍՀՄ փլուզումից հետո առեւտրի սահմանափակումը տարածվել էր ԱՊՀ երկրների վրա: Անցյալ տարի այն երկրների ցուցակից, որոնց վրա տարածվում էր ուղղումը, դուրս են եկել Ղրղզստանը եւ Վրաստանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---