ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ14 դեկտեմբերի 2001 - 22:58 AMT PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 25-ին պաշտոնական այցով կժամանի Իրան: Կկայանա Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Իրանի նախագահ Մոհամմադ Հաթթամի, արտաքին գործերի նախագահ Քամալ Հարազիի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոգանիի, հայկական համայնքի ղեկավարության հետ: Թեհրանում քննարկվող հարցերից է նաեւ Իրան-Հայաստան գազատարի շինարարության հեռանկարները: Ինչպես հայտնի է, շինարարական աշխատանքները նախատեսվում են սկսել գալիք տարում: Ռոբերտ Քոչարյանը կայցելի այաթոլլա Հոմենիի դամբարան, Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդարան: Նախատեսված է նաեւ մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնց թվում` համաձայնագրեր մշակութային, մշակույթի եւ պատմության հուշարձանների պահպանության, ստանդարտացման եւ չափաբանության ոլորտներում գործակցության մասին, ինչպես նաեւ համաձայնագիր սեյսմիկ պաշտպանության ոլորտում գործակցելու վերաբերյալ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |