ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱԶԱՔՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՆ ՄՈՄԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՏԱԿ14 դեկտեմբերի 2001 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Բաքվի թերթերի հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանի մայրաքաղաքում հովհարային անջատումներ կլինեն նաեւ այս ձմեռ: Որոշ ԶԼՄ-ներ այդ կապակցությամբ կանխագուշակում են մի իրավիճակ, որի իրականացման դեպքում երկրի քաղաքացիները ստիպված կլինեն նոր տարին դիմավորել մոմերի լույսի տակ: Ադրբեջանը, որ առասպել էր ստեղծել իր ընդերքում ածխաջրածնային հումքի անհամար պաշարների մասին, իրականում ընդունակ չէ ապահովելու էներգակիրների նույնիսկ սեփական պահանջարկը: Չնայած Իրանից էներգակիրների շարունակվող առաքումներին եւ վերջերս ռուսական ՌԱՈ «ԵԷՍ» ընկերության հետ կնքած պայմանագրին երեք միլիարդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի ներմուծման մասին` մասնագետները կասկածում են , որ չեն կարողանա կատարել նախագահի անցյալ տարվա « Էներգակիրներով բնակչության եւ տնտեսության ապահովման բարելավման միջոցառումների մասին» հրամանագիրը: Ներկայումս Ադրբեջանի էներգահամակարգի փաստացի հզորությունը կազմում է մոտ երեք հազար մեգավատ, ընդ որում էլեկտրաէներգիայի իրական պահանջը մոտենում է չորս հազարին: Ելնելով դրանից` «Ազերէներժի» ընկերությունը մշակել է հանրապետության բոլոր սպառողներին էլեկտրաէներգիայի սահմանափակ մատակարարաման ժամկետացուցակ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |