ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ14 դեկտեմբերի 2001 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացել է «Հակամարտությունների գոտիները ետխորհրդային տարածքում եւ չճանաչված պետություններ» թեմայով կոնֆերանսը, որը կազմակերպել էր ռուսաստանյան ԱՊՀ երկրների ինստիտուտը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Մերձդնեստրյան հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները: Ներկայացուցչական ժողովում պաշտոնական Ստեփանակերտը ներկայացնում էր երկրի նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը: Ելույթ ունենալով կոնֆերանսում` ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ «Մոլդովայի, Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է զերծ մնան վիրավորական ինտոնացիայից Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Մերձդնեստրյան հանրապետության հասցեին»: Նրա խոսքերով, «Բաքուն, Թբիլիսին ու Քիշնեվը պետք է դադարեն խոսել այդ հանրապետությունների հետ ուժի լեզվով»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |