Միջպետական բանկի նախագահը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը 3 մարտի 2010 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Իգոր Սուվորովը վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը եւ ռազմավարությունը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Կողմերն անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին, զարգացման հեռանկարներին եւ ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ գործարանի նորագույն տեխնոլոգիաներով վերազինման գործընթացին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի գործունեությանն առնչվող հարցերի լուծմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |