Հայաստանի բանկային համակարգը 2009 թվականին լավագույն ցուցանիշներն է գրանցել ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների թվում

Հայաստանի բանկային համակարգը 2009 թվականին լավագույն ցուցանիշներն է գրանցել ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների թվում

PanARMENIAN.Net - Հետխորհրդային տարածքում, հարեւան եւ նախկին սոցիալիստական դաշինքի, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրների, եւ Եվրոպա ձգտող երկրների թվում բանկային համակարգի լավագույն ցուցանիշները գրանցվել են Հայաստանում: Այդ մաիսն Դիլիջանում լրագրողներին է հայտարարել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Այդ մասին են վկայում նաեւ մեր միջազգային գործընկերների վերջին զեկույցներն այն մասին, որ մեր ֆինանսական համակարգը, մասնավորապես, բանկային հատվածը, կայուն է, առավել թափանցիկ է եւ ներուժ ունի` դիմակայելու համար ճգնաժամի նոր մարտահրավերներին, որոնք դեռ ակնկալվում են»,-ասել է նա:

Այս առնչությամբ Ա.Ջավադյանը ասել է նաեւ, որ ըստ մասնագետների կանխատեսումների, Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման վերջին փուլում է գտնվում: «Հուսով ենք, որ բոլոր այդ կանխատեսումները բավական հուսադրող են եւ մենք խնդիրներ չենք ունենա ֆինանսական համակարգում»,-ասել է Ա.Ջավադյանը:

Հայաստանի բանկային համակարգի միացյալ ակտիվները 2009թ. արդյունքներով որոշակի աճ են գրանցել` 25 տոկոսով, վարկավորման ծավալները ավելացել են 14 տոկոսով, իսկ Հայաստանի ֆինանսական միջնորդության ցուցանիշը գերազանցել է 40 տոկոսը ՀՆԱ-ի ընդհանուր ծավալում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---