ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 6 դեկտեմբերի 2001 - 22:43 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ բրիտանական խորհրդարանը անհանգստացած է Ադրբեջանում ազատ մամուլի ճնշումներով եւ մտադիր է հատուկ լսումներ անցկացնել այդ թեմայով: «Ազատության խոսքը այն չափանիշն է, որով մյուս երկրները, ԵԱՀԿ-ն ու Եվրոպայի Խորհուրդը կարծիք են կազմելու Ադրբեջանի մասին: Ցանկացած գործողություն, որ կձեռնարկի ադրբեջանական կառավարությունը գոյություն ունեցող կարծիքների ամբողջ ներկապնակին ծանոթանալու իր ժողովրդի հնարավորությունների սահմանափակման ուղղությամբ, բացսական հետեւանքներ կունենա»,-ասվում է փաստաթղթում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |