ՆԱՏՕ-ի «Արմենիա 2010» խոշորագույն ուսումնավարժանքը` Հայաստանում16 մարտի 2010 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-18-ը Երեւանում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք «Արմենիա 2010» վարժանքի գլխավոր պլանավորման կոնֆերանսը: Պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 17-ին։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության աղետներին արձագանքման համակարգման Եվրաատլանտյան կենտրոնի միջեւ «Արմենիա 2010» համատեղ վարժանքի անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր կստորագրվի: Մրջոցառման նպատակը սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջազգային դաշտային վարժանքի կազմակերպչական հարցերի վերջնական հստակեցումն է: Կոնֆերանսին ներկա գտնվեն միջազգային 7 կազմակերպությունների եւ արտասահմանյան 20 երկրների ներկայացուցիչներ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին |