ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների գներն աճել են

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների գներն աճել են PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 22.03.2010-28.03.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:



Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինը կազմում է 13361.98 (+383.69), բացթողնման գինը` 14523.89 (+417.05), արծաթի գնման գինը` 207.20 (+7.45), բացթողնման գինը` 225.22 (+8.1), պլատինի գնման գինը կազմում է 19429.19 (+866.59), բացթողնման գինը` 21118.68 (+941.94), պալադիումի գնման գինը` 5628.25 (+235.58), բացթողնման գինը` 6117.66 (+255.84):
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---