«Արմավիա» ավիաընկերությունն ավելացրել է մոսկովյան «Վնուկովո» օդանավակայան մեկնող չվերթների քանակը

«Արմավիա» ավիաընկերությունն ավելացրել է մոսկովյան «Վնուկովո» օդանավակայան մեկնող չվերթների քանակը

PanARMENIAN.Net - 2010թ. մարտի 18-ից «Արմավիա» ավիաընկերությունը կվերսկսի U8 518/517 չվերթները Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ:

Հաղորդագրության համաձայն, ընկերության հաճախորդները կկարողանան ընտրել եւ ժամանակը, եւ օդանավակայանը Մոսկվայում, քանի որ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ չվերթների քանակը կաճի մինչեւ օրական 5 անգամ:

Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: Այսօր «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է 750 հազար ուղեւոր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---