Հայաստանի տնտեսության վերականգնմանը պետք է սպասել 2011-ի վերջին![]() 31 մարտի 2010 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը գտնվում է կայունացման փուլում եւ սպասվում է նրա վերականգնումը, լրագրողների մամլո ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Այսօր մեր հիմնական նպատակն արագ տեմպերով այն պոտենցիալը վերականգնելն է, որը մենք ունենք մինչեւ ճգնաժամը»,- ասել է նա: Բացի դրանից, տնտեսության վերականգնումը պետք է միաժամանակ ուղեկցվի վերաբաշխման հետ: Դրա հետ կապված Տիգրան Դավթյանն ավելացրեց, որ այդ գործընթացն երկրի իշխանություններից հսկայական ջանքեր է պահանջում: «Իմ կարծիքով, եթե պահպանվեն աճի այժմյան տեմպերը, Հայաստանի տնտեսության վերականգնման համար կպահանջվի 1-1,5 տարի, իսկ 2011-ի վերջում մենք կկարողանանք խոսել աճի նախկին ծավալներին վերադառնալու մասին»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է արժեզրկման ցուցանիշին, կառավարությունը եւ ԿԲ-ը կիրառելու են դրա տեմպերի նվազմանն ուղված մեխանիզմներ, մասնավորապես, պետբյուջեի դեֆիցիտի նվազումը, օրենսդրական դաշտի եւ մրցունակային միջավայրի բարելավումը, վերաֆինանսավորման դրույքների բարձրացումը եւ այլն: «Տարեվերջին մենք ունենալու ենք նախատեսվածին մոտ արժեզրկման ցուցանիշ»,- ասել է նա: Խոսելով ազգային արժույթի փոխարժեքի մասին` նա նշել է, որ տարվա ընթացքում այն տատանվելու է, իսկ ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները կտրուկ տատանումներից խուսափելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |