Արծվիկ Մինասյան. “Արժեզրկումն արդեն խժռել է կենսաթոշակի և նպաստների բարձրացումը”

Արծվիկ Մինասյան. “Արժեզրկումն արդեն խժռել է կենսաթոշակի և նպաստների բարձրացումը”

PanARMENIAN.Net - Կենսաթոշակի և նպաստների բարձրացումը գազի սակագների բարձրացմանը զուգահեռ թեև մի փոքր դրական քայլ էր, սակայն չի կարող արժեզրկման ճնշման արմատական լուծում լինել: Այս մասին մարտի 5-ին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանն իր հերթին ասել է , որ մայիսի 1-ից նպաստների 3,5 հազ. դրամ բարձրացումը ոչ միայն փոխհատուցում է գազի սակագների բարձրացումը, այլև ծածկում է արժեզրկման հետևանքով առաջացած այլ ապրանքների գների բարձրացման պայմաններում կատարվող ծախսերը:

“Սպառողական նվազագույն զամբյուղից, որը կազմում է 28,8 հազ. դրամ, կոմունալ ծախսերին բաժին է ընկնում 2,6 հազ դրամ, որից էլ գազի ծախսը 500 դրամ էր, իսկ 37,5 տոկոսով գազի սակագների բարձրացումից հետո այդ ծախսը կազմում է 700 դրամ”, - ճշտել է ֆինանսների նախարարի տեղակալը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---