2010թ. առաջին եռամսյակում աուդիտի ոլորտից 4 մլն 375 000 դրամ պետական տուրք է գանձվել պետբյուջե

2010թ. առաջին եռամսյակում աուդիտի ոլորտից 4 մլն 375 000 դրամ պետական տուրք է գանձվել պետբյուջե

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ Ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Ինչպես հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:

Նշված ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է 605.000 դրամ տուգանք: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն գանձվել է 4 մլն 375 000 դրամ պետական տուրք, որից 4 մլն 250 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 125 000 դրամը` անհատ աուդիտորներից:

Հայաստանի Հանրապետության տարածքում 2010թ. ապրիլի 1-ի դրությամբ լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---