“Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” թեմայով գիտաժողով՝ Մայր աթոռ Ս. Էջմիածնում

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ից-16-ը Մայր աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ եւ Հելսինկի համալսարանի Քաթրին ինստիտուտի ու Մայր աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կանցկացվի միջազգային գիտաժողով “Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” թեմայով։

Ինչպես տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հիմնահարցերը. “Ինչպե՞ս էր կոմունիզմը պայքարում Եկեղեցիների դեմ”, “Ինչպե՞ս էին Եկեղեցիներն արձագանքում դրան”, “ Ինչպիսի՞ արդյունքի հասան Եկեղեցիներն իրենց դիմակայությամբ”, “Ի՞նչ դաս կարելի է քաղել այդ փորձառությունից ներկայիս մարտահրավերների հաղթահարման համար”:

Գիտաժողովին կմասնակցեն նշանավոր գիտնականներ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Լատվիայից և Ռուսաստանից: Այս օրերին նրանք հանդիպում կունենան Ամենայն Հայոց Հայրապետի հետ, կայցելեն Հայաստանի տարբեր սրբավայրեր, մշակութային ու գիտական հաստատություններ և տեսարժան վայրեր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---