ՀՀ տրանսպորտի նախարարն ու ՀԿԵՈՒ ղեկավարը քննարկել են երկաթուղու զարգացման հետ կապված մի շարք հարցեր

ՀՀ տրանսպորտի նախարարն ու ՀԿԵՈՒ ղեկավարը քննարկել են երկաթուղու զարգացման հետ կապված մի շարք հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 21-ին աշխատանքային հանդիպում է ունեցել “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինի հետ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվելեն երկաթուղու զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրին, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև երկաթգծի կանոնադրությանը վերաբերող օրենսդրական կարգավորման խնդրին:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն էձեռք բերվել, որ առկա խնդիրներին մանրամասն ծանոթանալու նպատակով հաջորդ շաբաթ նախարար Մ.Վարդանյանը կայցելի “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---