Օդերևութաբանական ծառայություն. Ամառը Հայաստանում շուտ չի սկսվելու

Օդերևութաբանական ծառայություն. Ամառը Հայաստանում շուտ չի սկսվելու

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա ապրիլին օդի ջերմաստիճանը պահպանվում էր նորմայի սահմաններում որոշ բացասական շեղումներով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայպետհիդրոմետի Օպերատիվ կանխատեսումների կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքերով, տեղումները երկու անգամ գերազանցել են նորման, և միայն Սյունիքի մարզում դրանք նորմային մոտ են եղել:

Բացի դրանից, Զարուհի Պետրոսյանն ավելացրեց, որ անձրևները շարունակվելու են մինչև մայիսի 7-8-ը, օդի ջերմաստիճանը հարաբերականորեն ցածր է լինելու` +15 +18 աստիճանի սահմաններում: “Մայիսի 7-ից հետո կարելի է սպասել ջերմաստիճանի որոշ բարձրացում` մինչև +25 աստիճան, բայց ամառ դեռ չի սպասվում, այս տարի գարունը երկար է տևելու”,- ավելացրել է Պետրոսյանը:

Միաժամանակ նա նշել է, որ օդի ջերմաստիճանը սպասվում է նորմայի սահմաններում, տեղումների ծավալը սպասվում է նորմայից ցածր, և միայն օգոստոսին դրանք նորմայից բարձր են լինելու:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---