Սերժ Սարգսյանը “Շանհայ ԷՔՍՊՈ-2010” ցուցահանդեսում բացել է Հայաստանի տաղավարը

Սերժ Սարգսյանը “Շանհայ ԷՔՍՊՈ-2010” ցուցահանդեսում բացել է Հայաստանի տաղավարը

PanARMENIAN.Net - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու “Շանհայ Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Աղբյուրի համաձայն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել “Շանհայ Էքսպո 2010” միջազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:

Այնուհետև Սերժ Սարգսյանը շրջել է “Շանհայ Էքսպո 2010”-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի տաղավարներով:

Հայաստանի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այլ պաշտոնյաներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---