2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում իրացվել է 177.5 մլրդ դրամի արտադրանք

PanARMENIAN.Net - 2010թ. հունվար-մարտին Հայաստանում թողարկվել է 177 490.3 մլն.դրամի արդյունաբերական արտադրանք: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետվության շրջանում իրացվել է 175 488.3 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում`11 136.6 մլն. դրամի, այլ երկրներում` 51 177.6 մլն դրամի արտադրանք:

2009թ. հունվար-մարտի նկատմամբ 2010 թվականի նույն շրջանում արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 110.4%:

Բացի դրանից, արդյունաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու, լավորակ օդի, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման`116.5 %:

Արդյունաբերական արտադրանքի մասին տվյալները կազմվել են 2248 արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների հիման, ինչպես նաև վիճակագրական մոնիթորինգում չընդգրկված տնտեսավարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության գնահատման (ըստ ցածր առաձգականությամբ ապրանքների արտադրության բազային ցուցանիշի) հիման վրա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---